«ՀԱՄԱՍ» խմբավորումը, ի պատասխան պաղեստինյան բնակավայրերի հրթիռակոծմանը, շուրջ 100 հրթիռ է արձակել իսրայելական Բեեր Շևա քաղաքի ուղղությամբ
Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» արմատական խմբավորման ռազմական թևը համարվող «Իզզեդդին ալ-Քասսամի բրիգադներ» անվամբ խմբավորումը հայտարարել է վերջին ժամերին Իսրայելի ուղղությամբ շուրջ 100 հրթիռ արձակելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով պաղեստինյան Dunya Al Watan լրատվական պորտալին:
Պաղեստինյան կողմը, մասնավորապես, հրթիռային հարվածներն ուղղել է դեպի իսրայելական Բեէր-Շեվա քաղաքը՝ ի պատասխան Իսրայելի տարածքից Գազայի հատվածի բնակելի հատվածների հրթիռակոծությանը:
Ավելի վաղ Իսրայելի հրթիռային հարվածից Գազայի կենտրոնում ամբողջությամբ ավերվել էր Էլ-Ջաուհարա բարձրահարկ շենքը, որտեղ գտնվում էին Al-Mamlaka հեռուստաընկերության և տեղական մի շարք այլ ԶԼՄ գրասենյակները: Հրթիռային հարվածի պահին ութհարկանի շենքում մարդ չի եղել, քանի որ մինչ այդ բոլորն արդեն իսկ տարհանվել էին:
Ներկա պահին, ինչպես հաղորդվում է, օդային տագնապի ազդանշան է միացած պաղեստինյան Բեէր-Շեվա քաղաքում և Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:










