«Նա չի հասկանում խոսքի ազատության իմաստը»․ թուրք բասկետբոլիստը հայտնել է, որ Էրդողանը պահանջել է ձերբակալել իրեն (լուսանկար)

17:27 • 12.05.21

Ազգությամբ թուրք պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Էնես Քանթերը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է ձերբակալել իրեն, հայտնում է Greek City Times թերթը՝ հղում տալով «Բլեյզերս» ակումբի բասկետբոլիստի թվիթերյալ գրառմանը։

Քանթերը բողոք է ներկայացրել Թուրքիայի նախագահի դեմ՝ մեջբերելով իր անձի նկատմամբ Էրդողանի անարգալից վերաբերմունքը։

Թվիթերյան գրառման մեջ բասկետբոլիստը նշել է, որ Թուրքիայի նախագահը չի հասկանում խոսքի ազատության իմաստը։

«Այս ամենը ցույց է տալիս, որ բռնապետ Էրդողանը չի հասկանում խոսքի ազատության իմաստը», - գրել է Քանթերը և հավելել, որ Թուրքիայի նախագահը սպառնում է ձերբակալել իրեն և դատական գործ սկսել, քանի որ բասկետբոլիստն իր ասածներով վիրավորել է նախագահին։

Նշենք, որ ազգությամբ թուրք բասկետբոլիստը, որը ծնվել է 1992 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբում։

Բասկետբոլային կարիերայից զատ, Քանթերը նաև քաղաքական ակտիվիստ է և հայտնի է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի ամենասուր քննադատ։ Քաղաքական հայացքների պատճառով Քանթերը զրկվել է Թուրքիայի անձնագրից։

No description available.

«Նա չի հասկանում խոսքի ազատության իմաստը»․ թուրք բասկետբոլիստը հայտնել է, որ Էրդողանը պահանջել է ձերբակալել իրեն (լուսանկար)