ԱՄՆ-ում կայծակի հետևանքով ասֆալտի խոշոր կտոր է պոկվել և հարվածել ավտոմեքենայի դիմապակուն. կան տուժածներ

17:36 • 12.05.21

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայծակի հետևանքով պոկված ասֆալտի հսկայական կտորը բախվել է մեքենայի դիմապակուն:

Ինչպես փոխանցում է New York Post-ը, ամպրոպի ժամանակ էլեկտրական լիցքը հարվածել է ճանապարհի ծածկույթին հենց ընթացքի մեջ գտնվող պիկապի առջև: Կայծակի հարվածից ճանապարհից ասֆալտի խոշոր կտոր է պոկվել` հայտնվելով մեքենայի դիմային հատվածի վրա` վիրավորելով վարորդին և ուղևորին:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսպիտալացրել են տուժածներին, որոնք բազմաթիվ քերծվածքներ են ստացել ապակու կտորներից: 


ԱՄՆ-ում կայծակի հետևանքով ասֆալտի խոշոր կտոր է պոկվել և հարվածել ավտոմեքենայի դիմապակուն. կան տուժածներ