Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին

11:08 • 12.05.21

Այսօր՝ մայիսի 12-ին, կհուղարկավորվեն Կազանի դպրոցում կրակոցների ժամանակ զոհվածները:

«Զոհվածների հարազատներն իրենք են որոշում, թե որտեղ են թաղվելու մահացածները: Իշխանություններն օգնում են կազմակերպչական  հարցերում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Թաթարստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Լիլիա Գալիմովան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեքշաբթի 19-ամյա մի աշակերտ կրակ էր բացել թիվ 175 դպրոցում: Կրակոցների հետևանքով զոհվել էր 9 երեխա և 2 մեծահասակ, ևս 21 մարդ վիրավորվել է: 2 դպրոցական ծանր վիճակում են:

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն դեպքի առնչությամբ հայտնել է, որ կրակ բացելու կասկածանքով կալանավորված Իլնազ Գալյավևը շենքի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և օգտագործել է զենք, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, պաշտոնապես գրանցված է եղել: 

Պատասխանատուներից մեկը էլ սպանվել է հենց դեպքի վայրում:

Քննիչները քրեական գործ են հարուցել զանգվածային սպանությունների փաստով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: Թաթարստանում մայիսի 12-ը սգո օր է հայտարարվել:

 

Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին