Սլովակիան հրաժարվում է AstraZeneca-ի օգտագործումից

15:27 • 12.05.21

Սլովակիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է բրիտանա-շվեդադական AstraZeneca ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը: Արգելք է սահմանվում դեղամիջոցի առաջին դեղաչափի օգտագործման վրա, սակայն այն մարդիկ, որոնք արդեն իսկ պատվաստվել են այս դեղամիջոցով, կկարողանան ստանալ դրա երկրորդ դեղաչափը, հայտնում է Reuters-ը:

Ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ Սլովակիայի դեղամիջոցների պետական կարգավորիչը (SUKL) հայտնել էր, որ 47-ամյա կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կարծր թաղանթի երակային սինուսի թրոմբոզն է, որն արյան մակարդման խանգարում է, որի ժամանակ ուղեղից արյուն է արտահոսում: 

«Գենետիկական հետազոտությունը հաստատել է նաև հիվանդի արյան մակարդման խանգարումները»,- ասել է կարգավորիչը և հավելել՝ թրոմբոֆիլային վիճակի գենետիկ  նախահակման առկայության պատճառով AstraZeneca դեղամիջոցի և հետագա երակային սինուսի թրոմբոզի միջև կապը հաստատվել է:

Հիշեցնենք՝ 5,5 միլիոն բնակչություն ունեցող Սլովակիայում շուրջ 1,26 միլիոն բնակիչ ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին, իսկ ավելի քան 600 000 մարդ՝ երկրոդ դեղաչափ:

Բացի AstraZeneca-ից, երկրում օգտագործվում են Pfizer/BioNTech և Moderna ընկերությունների մշակած պատվաստանյութերը:

Սլովակիան հրաժարվում է AstraZeneca-ի օգտագործումից