Սևան-Վարդենիս ավտոճանապարհին ՊՆ մեքենաներ են ուղևորվում դեպի Վարդենիս (տեսանյութ)

15:27 • 12.05.21

Սևան-Վարդենիս ավտոճանապարհին ՊՆ մեքենաներ են ուղևորվում դեպի Վարդենիս:

Նշենք՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ:

Սևան-Վարդենիս ավտոճանապարհին ՊՆ մեքենաներ են ուղևորվում դեպի Վարդենիս (տեսանյութ)