Ծխացող երկինք, ավերված շինություններ և իրենց սիրելիների մահը սգացող մարդիկ․ The Guardian-ը ֆոտոշարքով ներկայացնում է իսրայելա-պաղեստինյան բախումների հետևանքները

17:32 • 13.05.21

2014 թվականի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից ի վեր երկու երկրների միջևմայիսի 7-ին բռնկված կատաղի մարտերը շարունակվում են․ ՀԱՄԱՍ-ն արդեն մի քանի օր է՝ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, իսկ Իսրայելը՝ կատաղի օդային հարձակում է իրականացնում Գազայի վրա։

Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև մայիսի 8-ի երեկոյան բռնկված, այնուհետև Տաճարի լեռան և Ալ Աքսա մզկիթի տարածքում շարունակված բախումներն իրենց գագաթնակետին են հասել  մայիսի 10-ին:

Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: 

Ծխացող երկինք, ավերված շինություններ, իրենց սիրելիների մահը սգացող քաղաքացիներ և քաոս․ The Guardian-ը ֆոտոշարքով ներկայացնում է իսրայելա-պաղեստինյան բախումների հետևանքները։

 

Ծխացող երկինք, ավերված շինություններ և իրենց սիրելիների մահը սգացող մարդիկ․ The Guardian-ը ֆոտոշարքով ներկայացնում է իսրայելա-պաղեստինյան բախումների հետևանքները