Աբխազիայի լեռներում ռուս զբոսաշրջիկներ են կորել

10:15 • 13.05.21

Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Սուխումիի շրջանում 6 ռուսաստանցիներից բաղկացած զբոսաշրջային խումբ են փնտրում: Այս մասին տեղեկացնում է Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

«Մայիսի 12-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 11:20-ին, Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է ստացել, որ զբոսաշրջային խումբը փորձում է ինքնուրույն իջնել սարից, բայց զբոսաշրջիկներից մեկը չի կարող դա անել և օգնության կարիք ունի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսները փրկարարներին են տվել  նրա գտնվելու վայրի մոտավոր կոորդինատները, սակայն ուղղաթիռով նշված տարածքի վրայով թռիչքը արդյունք չի տվել:

Աբխազիայի լեռներում ռուս զբոսաշրջիկներ են կորել