Չինաստանի շրջաններից մեկում արգելվել են ծննդյան խնջույնքները, սահմանափակումներ ընդունվել հարսանիքների և հուղարկավորությունների անցկացման համար

23:32 • 13.05.21

Չինաստանի վարչական շրջաններից մեկում այս ամսից սկսած արգելել են նշել ծննդյան տարեդարձը, համալսարանն ավարտելու խնջույքը կամ բնակարանամուտը, սահմանափակել են այլ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունները:

Ինչպես փոխանցում է South China Morning Post-ը, նման որոշում է կայացվել երկրի կենտրոնական կառավարությունից հնչած խնայողության կոչերից հետո: Յունան նահանգի Ֆանին շրջանում նաև նոր կանոններ են սահմանվել հարսանիքների և հուղարկավորությունների անցկացման համար:

Ըստ նոր կանոնների՝ արգելվում է 200 յուանից (31 դոլար) ավելի կանխիկ գումար հանձնել որպես նվեր: Իսկ սգո արարողությունները երեք օրից երկար չպետք է տևեն:

Հրահանգը տարածվում է կոմունիստական կուսակցության բոլոր անդամների, քաղծառայողների և գյուղական կազմակերպությունների առաջնորդների վրա:  

Չինաստանի շրջաններից մեկում արգելվել են ծննդյան խնջույնքները, սահմանափակումներ ընդունվել հարսանիքների և հուղարկավորությունների անցկացման համար