6 անչափահաս ունեցող արցախցի ընտանիքին վտարում են Արարատի մարզի ժամանակավոր ապաստանից (տեսանյութ)

18:54 • 13.05.21

6 անչափահաս ունեցող արցախցի ընտանիքին պատերազմի թեժ օրերին պետությունը տեղափոխել է Արարատի մարզի Գետազատ գյուղի մանկապարտեզ ու, ինչպես իրենք են ասում, անտերության մատնել:

Մանկապարտեզի վարիչը համագյուղացիների հետ հավաքվել են շենքի մոտ և պահանջում են, որ Ռոմիկն իր ընտանիքի հետ լքի տարածքը, քանի որ կրթօջախը պետք է վերսկսի իր գործունեությունը:

Գյուղի բնակիչները Tert.am-ին հայտնել են իրենց բողոքն առ այն, որ իրենց երեխաները մանկապարտեզ չեն կարողանում հաճախել, ստիպված իրենց հետ տանում են դաշտեր՝ աշխատանքի: Դժգոհել են, որ արցախցի փոքրիկները մանկապարտեզի վարագույներն են պատառոտել, կեղտոտել գույքը:

Մի քանի օր է՝ մանկապարտեզն իսկական քաոսի է վերածվել: Բոլորը միաժամանակ խոսում են, բղավում և հիշեցնում, թե պատերազմի ծանր օրերին ով ինչով է օգնել կարիքի մեջ գտնվող ընտանիքին:

Գյուղացիները Tert.am-ի նկարահանող խմբին ասել են՝ թերահավատորեն են մոտենում, որ Ռոմիկ Դարբինյանն Արցախից է: Տղամարդն էլ մեր լրատվամիջոցին բացատրել է, որ Արցախի վերաբնակեցման ծրագրով 10 տարի առաջ ամեն ինչ թողել ու տեղափոխվել է Քաշաթաղի Այգեկ գյուղ և նրա նման հարյուրավոր արցախցիներ կան, բայց իր ցավը ոչ ոք չի հասկանում.  իր տունն ու տեղը մնացել են ադրբեջանցիներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

6 անչափահաս ունեցող արցախցի ընտանիքին վտարում են Արարատի մարզի ժամանակավոր ապաստանից (տեսանյութ)