Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում քիմիական զենքի օգտագործման նշանների մասին
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում հարվածների հետևանքով մահացածներից մի քանիսի մոտ թունավոր գազերով խեղդամահ լինելու նշաններ են հայտնաբերվել: Ինչպես նշում է radiosputnik.ria.ru-ն, այս մասին ասված է Պաղեստինի առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:
Նախարարությունից հայտնում են, որ զոհերի մարմինները տեղափոխվել են «Աշ Շիֆա» բժշկական կենտրոն:
«Դիահերձողի կողմից հետազոտումից հետո պարզվել է, որ մահվան անմիջական պատճառը խեղդումն է, կան նաև հստակ նշաններ, որոնք ցույց են տալիս թունավոր գազերի շնչման պատճառով խեղդվելու հավանականությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից առնվազն 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:










