Թել Ավիվում հնչել են օդային տագնապի ազդանշաններ
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հնչել են օդային տագնապի ազդանշաններ: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ ազդանշանները հնչել են նաև Իսրայելի կենտրոնական խիտ բնակեցված Գուշ Դանում և Թել Ավիվից հարավ գտնվող Ռիշոն Լե Ցիոն քաղաքում:
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ պաղեստինյան անկլավի սահմանային սրացման սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի տարածք 1500 հրթիռ է արձակվել:










