«Իսրայելը միայն ուժի լեզուն է հասկանում»․ Այաթոլլահ Խամենեին դատապարտել է Երուսաղեմում Իսրայելի կողմից ագրեսիան

10:28 • 13.05.21

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին դատապարտել է  Երուսաղեմում Իսրայելի կողմից ագրեսիան՝ նշելով, որ Իսրայելը միայն ուժի լեզուն է հասկանում, հայտնում է Tehran Times թերթը։

Անդրադառնալով Ալ Աքսա մզկիթում անպաշտպան պաղեստինցիների նկատմամբ իսրայելցիների դաժան հարձակումներին՝ Խամենեին նշել է, որ այդ հանցագործությունները տեղի են ունեցել աշխարհի աչքի առջև և բոլորը պետք է իրենց պարտքը համարեն դատապարտել այդ գործողությունները:

«Իսրայելը միայն ուժի լեզուն է հասկանում», - ասել է Խամենեին:

Միևնույն ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը գնահատել է ռեժիմին դիմակայելու Պաղեստինի ժողովրդի զգոնությունը, համառությունն ու վճռականությունը և նրանց հորդորել ավելացնել իրենց դիմադրությունը, որպեսզի «հանցագործներին ստիպեն հանձնվել և դադարեցնել բարբարոսական գործողությունները»։


«Իսրայելը միայն ուժի լեզուն է հասկանում»․ Այաթոլլահ Խամենեին դատապարտել է Երուսաղեմում Իսրայելի կողմից ագրեսիան