Լիտվայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խորը մտահոգություն է հայտնել Սյունիքում տիրող իրավիճակի հետ կապված և վստահեցրել, որ ԵՄ-ն գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ

15:53 • 13.05.21

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ, տեղեկացնում է ԱԺ կայքը։

Կողմերը շարունակել են նախորդ ամիս Երեւանում սկսած երկխոսությունը երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը արտգործնախարարին տեղեկացրել է նախօրեին Ադրբեջանի կողմից կատարված սահմանային ոտնձգության վերաբերյալ, ինչին ի պատասխան Լանդսբերգիսը խորը անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ։

Լիտվայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խորը մտահոգություն է հայտնել Սյունիքում տիրող իրավիճակի հետ կապված և վստահեցրել, որ ԵՄ-ն գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ