ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի անցկացումը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով  

22:02 • 13.05.21

 

Վաշինգտոնն արգելափակել է Պաղեստինի և Իսրայելի միջև ճգնաժամի հարցով մայիսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց հանդիպման անցկացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության աղբյուրին:

«ԱՄՆ-ի առարկության պատճառով մայիսի 14-ին նախատեսված հանդիպումը չի կայանա»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

«ՄԱԿ-ի ԱԽ անդամները չեն կարողացել կոնսենսուսի հասնել ուրբաթ բաց հանդիպում անցկացնելու հարցում»,- հաստատել են մայիսին Անվտանգության խորհրդում նախագահող երկրի՝ Չինաստանի մշտական ներկայացուցչությունից:

ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի անցկացումը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով