«ԵՄ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մտահոգիչ իրադարձություններին և կոչ է անում ապաէսկալացնել իրավիճակը»․ Բորել

23:28 • 14.05.21

ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։

«ԵՄ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մտահոգիչ իրադարձություններին: Իմ անունից Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն հինգշաբթի դիմել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանին, իսկ ուրբաթ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ երկու կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ապաէսկալացնել իրավիճակը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնպես շփումներ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

Սահմանազատման աշխատանքները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ ի շահ տեղի բնակչության անվտանգության: Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև տեխնիկական մակարդակով շարունակական շփումները։

ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և կոչ է անում երկու երկրներին գտնել խաղաղ լուծումներ, որոնք տարածաշրջանում կպահպանեն կայունությունը»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

«ԵՄ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մտահոգիչ իրադարձություններին և կոչ է անում ապաէսկալացնել իրավիճակը»․ Բորել