Կարևոր է, որ քաղաքական-դիվանագիտական լուծումներ տանք իրավիճակին, բայց եթե լինի անհրաժեշտություն կգործարեկենք նաև ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

20:33 • 14.05.21

Ազգային ժողովում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ներկայացրեց ՀԱՊԿ դիմելու ընթացակարգերը: Նա նշեց, որ այն տեղեկությունները, որոնք այսօր եղել են մամուլում, շահարկումներ են, քանի որ հարց էր առաջանում, թե ինչու ՀԱՊԿ քարտուղարությանը չենք դիմել, ինչը ցույց է տալիս, որ ընթացակարգերին տեղյակ չեն:

«ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն՝ տվյալ պետության ղեկավարը դիմում է ՀԱՊԿ նախագահ երկրին՝ այս դեպքում Տաջիկստանին և այդ գործընթացը սկսել ենք»,-ասաց նա և նշեց, որ նամակը ստանալուց մեկ օրվա ընթացքում նախագահող երկրի հանձնարարականով մշտական խորհրդի նիստ է հրավիրվում:

Այսպիսով Արմեն Գրիգորյանն ասաց, որ նախնական նախապատրաստական աշխատանքները սկսել են, որ եռօրյա ժամկետով կոմիտեները կարողանան գնահատական տալ:

«Շատ կարևոր է, որ ՀԱՊԿ-ը որպես միջազգային կառույց, պարտավորություն ունի մեզ ռազմական օգնություն ցուցաբերելու: Ինչպես վարչապետն ասաց՝ մենք ռազմաքաղաքական լուծման կողմնակից ենք, մեր բոլոր գործիքները կիրառելու ենք, որ քաղաքական-դիվանագիտական լուծումներ տանք իրավիճակին, բայց եթե լինի անհրաժեշտություն, մենք կգործարեկենք նաև ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ, որպեսզի վերականգենք ՀՀ տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը»,-ասաց նա:

Կարևոր է, որ քաղաքական-դիվանագիտական լուծումներ տանք իրավիճակին, բայց եթե լինի անհրաժեշտություն կգործարեկենք նաև ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)