Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների և Ասկերանի 3 գյուղի մոտակա տարածքներում

10:37 • 14.05.21

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերքից:

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ գյուղերի մոտակա տարածքներում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Կարճ հեռախոսահամարներ՝ 911, 112, 101»,– ասվում է ԱԻՊԾ նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների և Ասկերանի 3 գյուղի մոտակա տարածքներում