Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում

18:43 • 14.05.21

Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ):

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում