Սյունյաց եռօրյա բանակցությունները. բոլորը բանակցում են, իսկ ադրբեջանական զորքը տեղից չի շարժվում (տեսանյութ)

20:58 • 14.05.21

Արդեն երրորդ օրն է Սյունիքում իրավիճակը լարված է: Դա էլ հերիք չէ, կրակի վրա յուղ են լցնում Վարդենիսի լեռներում ծվարած ադրբեջանցիները:

Սյունիքում ու Վարդենիսում ադրբեջանական զորքերը հատել են ՀՀ պետական սահմանն ու խորացել երկրի սուվերեն տարածք, մոտավորապես 5 կիլոմետր:

Հենց առաջին ժամերից, դասական սցենարով, սկսեցին տարատեսակ շահարկումները, հերքումները, անփույթ ձևկերպումներն ու հետո այդ նույն հերքումների հաստատումները:

Դրանից, սակայն, իրավիճակն ավելի պակաս լարված չդարձավ: Փաշինյանն իրավիճակն անվանեց մերձճգնաժամային ու դիմեց ՀԱՊԿ-ին: Առավոտից Սյունիքում է նաև Տիգրան Ավինյանը։

Չնայած բոլոր բանակցություններին՝ իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ, ադրբեջանցիները դեռ շարունակում են գտնվել Սև լճի տարածքում ու այն պահել իրենց վերահսկողության տակ:

Իրադարձությունների մանրամասն խրոնոլոգիան՝ ռեպորտաժում:

 

Սյունյաց եռօրյա բանակցությունները. բոլորը բանակցում են, իսկ ադրբեջանական զորքը տեղից չի շարժվում (տեսանյութ)