Ուկրաինայի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարները հրաժարական են տվել
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Իգոր Պետրաշկոն և ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում են ներկայացրել: Այս մասին ուրբաթ հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Կաչուրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խորհրդարան են ներկայացվել Պետրաշկոյի և Կրիկլիի հրաժարականի դիմումները՝ իրենց ցանկությամբ»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Նա նաև նշել է, որ կադրային հարցերը կքննարկվեն երեքշաբթի՝ արտահերթ նիստում։










