Ադրբեջանի սահմանային ծառայությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները

17:16 • 14.05.21

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, փոխանցում է apa.az-ը:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Հայաստանի հետ պետական սահմանին շարունակում են ստեղծվել սահմանների պաշտպանության և անվտանգության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ»:

«Վերջերս արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է պաշտոնական դիրքորոշում այս ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այժմ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Սյունիքի Սև լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում:

Ադրբեջանի սահմանային ծառայությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները