Ավելի քան 14 միլիոն դոլար. Շվեյցարիայում աճուրդի ժամանակ վաճառվել է ՌԴ-ում հղկված ամենամեծ ադամանդը (տեսանյութ)
Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ հղկված ադամանդը՝ 100,94-կարատանոց The Spectacle-ը, Christie's աճուրդի տան՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում անցկացրած աճուրդում վաճառվել է 14,1 միլիոն դոլարով, հայտնում է Interfax.ru-ն՝ Christie's-ին հղումով:
Նշվում է, որ մինչ աճուրդի անցկացումը՝ փորձագետներն այն գնահատել են մոտ 14 միլիոնից 20 միլիոն դոլար:
Ապրիլին «ԱԼՐՈՍԱ» ընկերությունը հայտարարել էր, որ The Spectacle-ն աճուրդի է հանվել Christie's Magnificent Jewels-ում:
Ադամանդը ստեղծվել է 207,29 կարատ քաշ ունեցող հազվագյուտ ադամանդից, որն արդյունահանվել է 2016 թվականին «ԱԼՐՈՍԱ»-ի «Զարնիցա» հանքից: Սա 21-րդ դարում ընկերության արդյունահանած ամենամեծ բյուրեղներից մեկն է: «ԱԼՐՈՍԱ ադամանդներ» բաժնի մասնագետները ավելի քան մեկուկես տարի են նվիրել ադամանդի մշակմանը: Ադամանդը կատարելապես անգույն է, դրանում որևէ այլ ներդիրներ չկան:
Բացի այդ, The Spectacle հավաքածուն ներառում է 20,69-կարատանոց շքեղ Firebird դեղին և 14,83-կարատանոց «Վարդի ուրվական» ադամանդները, որոնք արդեն «գտել են իրենց գնորդներին»:
View this post on Instagram










