Հնդկաստանի իշխանությունները ցանցեր են տեղադրել Գանգեսում, որպեսզի կանխեն դիերի՝ գետ նետումը (լուսանկարներ)

12:21 • 14.05.21

Հնդկաստանի իշխանությունները ցանցեր են տեղադրել Գանգես գետում, որպեսզի կանխեն մարմինների՝ գետ նետումը: 

Այս մասին գրում է New York Post-ը, նշելով՝ մինչ օրս գետ է նետվել կորոնավիրուսից մահացած անձանց ավելի քան 100 դի:

Նշվում է՝ վերջին երկու օրվա ընթացքում տասնյակ նեխող մարմիններ թափվել են գետի միայն մի մասում, իսկ այլ մարմիններ հայտնաբերվել են Հնդկաստանի սրբազան գետի այլ մասերում ևս:

Տեղացիները Times Now-ին պատմել են, որ իրականում գետում ավելի քան 150 դիկա: Mirror Now-ի տեղեկություններով՝ շտապօգնության մեքենաները մոտակա հիվանդանոցից դիակներ են տեղափոխել՝ Գանգես գցելու նպատակով:

Բիհար նահանգի ջրային ռեսուրսների նախարար Սանջայ Կումարը հայտարարել է, որ «ցանցեր են տեղակայվել» Ուտար Պրադեշի սահմանին գտնվող գետում: Բացի այդ, նա հավելել է՝ տարածքում ավելացվել են պարեկություն իրականացնող ոստիկանների թիվը:

Men wearing protective suits place a white cloth over the body their relative, who died from the coronavirus disease (COVID-19), before his cremation on the banks of the river Ganges at GarhmukteshwarIndia Floating BodiesINDIA-HEALTH-VIRUS

Հնդկաստանի իշխանությունները ցանցեր են տեղադրել Գանգեսում, որպեսզի կանխեն դիերի՝ գետ նետումը (լուսանկարներ)