Իսրայելը մերժել է հումանիտար հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկները

06:24 • 14.05.21

Իսրայելը մերժել է հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկը. եգիպտական պատվիրությունը իսրայելական ու պաղեստինյան կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո լքել է Թել Ավիվը՝ չկարողանալով համոզել Իսրայելի իշխանություններին կրակը դադարեցնելու հարցում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կահիրեում իր ունեցած աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտացի բանագնացները Եգիպտոցի Ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի գլխավորությամբ ժամանել են Իսրայելի մայրաքաղաք, որից առաջ հանդիպումներ էին ունեցել պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների հետ Գազայի հատվածում:

Աղբյուրը հայտնում է, որ Եգիպտոսը, հանդես գալով որպես միջնորդ կողմ, Իսրայելի ղեկավարությանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել կրակը՝ որպես մշտական հրադադար հաստատելու համար անհրաժեշտ առաջին քայլ:

«Առայժմ, սակայն, այս նախաձեռնությունը հաջողության հեռանկարներ չունի: Սկզբում առաջարկվում էր հումանիտար հրադադար հաստատել 3, հետո՝ 6 ժամով, բայց բոլոր տարբերակներն էլ անարձագանք մնացին»,- ТАСС-ին ասել է Կահիրեի աղբյուրը:

 

Իսրայելը մերժել է հումանիտար հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկները