Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար. Նեթանյահու
Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Վերջին խոսքը չի ասվել, և Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: Մենք կստիպենք «ՀԱՄԱՍ»-ին շատ թանկ վճարել, կանենք դա ու կշարունակենք անել շատ մեծ ուժով»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Շուրջ մեկ ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայի հատվածում:
«Իսրայելի օդուժն ու ցամաքային զորքերը այս պահին հարձակման են անցել Գազայի հատվածում: Իսրայելի ԶՈւ կործանիչները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում առկա զենքի մի շարք պահեստների: Ժամեր առաջ օդուժը հարվածներ է հասցրել նաև «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորմանը և «Իսլամական ջիհադ»-ին պատկանող մի շարք շինությունների, որտեղ զենք է պահվել»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունում:










