«ՀԱՄԱՍ»-ը իսրայելական բնակավայրերի ուղղությամբ ևս 150 հրթիռ է արձակել

03:54 • 14.05.21

Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թևը ներկայացնող «Իզեդդին Ալ-Քասսամի բրիգադներ» խմբավորումը հայտնել է իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ ևս 100 հրթիռ արձակելու մասին, հաղորդում է ТАСС-ը:

Պաղեստինյան կողմը հաղորդում է, որ հրթիռների հերթական խմբաքանակն Իսրայելի կողմն է ուղղվել «պաղեստինցի խաղաղ բնակիչների ու «ՀԱՄԱՍ»-ի մարտիկների զոհվելու, ինչպես նաև՝ Գազայի հատվածում ենթակառուցվածքների շարքից դուրս գալուն ի պատասխան»:

«ՀԱՄԱՍ»-ն ավելի վաղ հաղորդել էր իսրայելական Աշկելոն և Աշդոդ բնակավայրերի ուղղությամբ 50 հրթիռ արձակելու մասին (ընդհանուր՝ 150 հրթիռ): 

«ՀԱՄԱՍ»-ը իսրայելական բնակավայրերի ուղղությամբ ևս 150 հրթիռ է արձակել