Իսրայելի ցամաքային զորքերը չեն ներխուժել Գազայի հատված. Al Jazeera
Գազայի հատվածից Al Jazeera-ի թղթակիցը հաղորդել է, որ իսրայելական զորքերը չեն ներխուժել Գազա՝ նշելով միաժամանակ, որ Գազայի հյուսիսը Իսրայելի կողմից ինտենսիվ հրթիռակոծության ու ավիահարվածների է ենթարկվում:
«Ես կարող եմ հաստատել, որ այս պահին Գազայի հատվածում իսրայելական զորքեր չկան: Մենք կապվել ենք սահմանին տեղակայված կամ մոտ գտնվող մեր աղբյուրների հետ: Գազայի տարածքում Իսրայելի ցամաքային զորքերի առկայության վերաբերյալ փաստեր չկան»,- ասել է թղթակիցը:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը РИА Новости-ի հետ զրույցում չի մեկնաբանել հարցը, թե արդյոք Գազայի հատվածի ուղղությամբ վերջին հարվածները Իսրայելի կողմից ցամաքային ռազմական օպերացիայի սկիզբն է:
Շուրջ մեկ ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Իսրայելի օդուժն ու ցամաքայի զորքերը Գազայի հատվածում հարձակման են անցել:










