Իսրայելի ՊԲ-ն չի հստակեցնում՝ Գազայի տարածքում իսրայելական զորքերը ցամաքային գործողություն սկսել են, թե ոչ

04:17 • 14.05.21

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը РИА Новости-ի հետ զրույցում չի մեկնաբանել հարցը, թե արդյոք Գազայի հատվածի ուղղությամբ վերջին հարվածները Իսրայելի կողմից ցամաքային ռազմական օպերացիայի սկիզբն է:

«Այս պահին մենք տարածված հաղորդագրություններին ոչինչ ավելացնել չենք կարող: Ոչ հաստատում, ոչ էլ՝ հերքում ենք ցամաքային հարձակման անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը»,- պատասխանել է Իսրայելի ՊԲ ներկայացուցիչը:

Շուրջ մեկ ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Իսրայելի օդուժն ու ցամաքայի զորքերը Գազայի հատվածում հարձակման են անցել:

Գազայի հատվածից Al Jazeera-ի թղթակիցը հաղորդել է, որ իսրայելական զորքերը չեն ներխուժել Գազա՝ նշելով միաժամանակ, որ Գազայի հյուսիսը Իսրայելի կողմից ինտենսիվ հրթիռակոծության ու ավիահարվածների է ենթարկվում:

«Ես կարող եմ հաստատել, որ այս պահին Գազայի հատվածում իսրայելական զորքեր չկան: Մենք կապվել ենք սահմանին տեղակայված կամ մոտ գտնվող մեր աղբյուրների հետ: Գազայի տարածքում Իսրայելի ցամաքային զորքերի առկայության վերաբերյալ փաստեր չկան»,- ասել է թղթակիցը: 

Իսրայելի ՊԲ-ն չի հստակեցնում՝ Գազայի տարածքում իսրայելական զորքերը ցամաքային գործողություն սկսել են, թե ոչ