Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր նախագահի մոտ աշխատանքային հանդիպումների օր է, իսկ օրվա կեսին կլինի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպում»,- ասել է Պեսկովը:










