«Քաղաքականություն առանց կանոնների». Ուկրաինայում իշխող կուսակցության պատգամավորին ծեծել են քաղաքական շոուի ուղիղ եթերում (տեսանյութ)

10:16 • 14.05.21

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Բարնան մայիսի 13-ին հեռուստաշոուի ուղիղ եթերի ժամանակ ծեծել է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության գործող պատգամավոր Դմիտրի Սոլոմչուկին՝ Ուկրաինայում հողային շուկայի գործարկման շուրջ վեճի պատճառով: Այս մասին գրում է «Իզվետիան»:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Պրավդա տուտ» հեռուստաալիքի «Քաղաքականություն առանց կանոնների» հաղորդաշարի եթերում: Քաղաքական գործիչների միջև վեճ է ծագել երկրում հողային շուկա գործարկելու նպատակահարմարության շուրջ, և շուտով նրանք սկսել են վիրավորանքներ փոխանակել:

Երկխոսության ընթացքում Բարնան վեր է կացել տեղից, Սոլոմչուկին գցել է աթոռի վրա և բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան: Կռիվը դադարեցվել է հեռուստահաղորդավարների միջամտության շնորհիվ: Ծեծկռտուքի հետևանքով «Ժողովրդի ծառա»-ի խորհրդականի դեմքին հեմատոմա է առաջացել:

 

«Քաղաքականություն առանց կանոնների». Ուկրաինայում իշխող կուսակցության պատգամավորին ծեծել են քաղաքական շոուի ուղիղ եթերում (տեսանյութ)