ԱՄՆ Պրովիդենս քաղաքում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 9 մարդ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)

09:15 • 14.05.21

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել տան վրա՝ վիրավորելով 9 մարդու, փոխանցում է NBCDFW հեռուստաալիքը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում: 19-25 տարեկան տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:

Քաղաքային իշխանությունների խոսքով՝ փոխհրաձգությունը Պրովիդենսի պատմության մեջ խոշորագույնն է:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ կրակոցները սկսել են անհայտ անձինք, որոնք մեքենայից կրակել են տան ուղղությամբ: Այնուհետև շինությունում գտնվող անձինք պատասխան կրակ են բացել: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են տասնյակ պարկուճներ:

Քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները:

Police: 9 wounded in Providence, Rhode Island, shootingPolice: 9 wounded in Providence, Rhode Island, shooting | fox61.com

ԱՄՆ Պրովիդենս քաղաքում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 9 մարդ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)