«Մտահոգ ենք Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրություններով»․ Կանադայի արտգործնախարարը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին

09:15 • 15.05.21

Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրություններով՝  կապված Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրությունների հետ:

Մենք բոլոր կողմերին հորդորում ենք լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, ինչպես նաև մշտական և խաղաղ կարգավորման համար շարունակել բանակցությունները: Բոլոր գործողությունները, որոնք կարող են խարխլել հրադադարի ռեժիմը և հանգեցնել լարվածության սրման, պետք է դադարեցվեն», - Twitter-ի իր էջում գրել է Գառնոն:

 

 

 

 

 

 

 

«Մտահոգ ենք Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրություններով»․ Կանադայի արտգործնախարարը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին