Սյունիքում Արթուր Եպիսկոպոսյանի (Մոնախ) նախաձեռնությամբ ճանապարհ էր փակվել, որտեղից 9 անձ բերման է ենթարկվել, մեկ անձ՝ ձերբակալվել

10:56 • 15.05.21

Երեկ Սյունիքում տեղի ունեցած ակցիայից հետո 9 անձ բերման են ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:

Հիշեցնենք` ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ երեկ Սյունիքի մարզում հանրության լայն շրջանակներին հայտնի Արթուր Եպիսկոպոսյանը (Մոնախ) և հայ կամավորականները փակել էին միջպետական ճանապարհը` պահանջելով ներկա իշխանություններից վերադարձնել իրենց զենքերը` սահմանների պաշտպանության նպատակով, որից հետո 9 անձ բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ մեկ անձ:

Սյունիքում Արթուր Եպիսկոպոսյանի (Մոնախ) նախաձեռնությամբ ճանապարհ էր փակվել, որտեղից 9 անձ բերման է ենթարկվել, մեկ անձ՝ ձերբակալվել