Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց իրավիճակը կարգավորելու համար․ նա ժամանակ էր խնդրում Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար․ Ա․ Ենոքյան

09:56 • 15.05.21

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունքիը հանձնելու համար։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բանակը ևս ուժասպառ էր ու հյուծված։

Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց իրավիճակը կարգավորելու համար։

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլը խոստանում էր 6 ամսվա ընթացքում վերացնել 44-օրյա պատերազմի հետևանքները և ներկայացրել էր ճանապարհային քարտեզ։

Կամա, թե ակամա Նիկոլը ստացավ այդ 6 ամիսը։ Եվ ոչինչ էլ չարեց։

Չլուծվեցին տնտեսության խնդիրները, երկրում մոլեգնում է գնաճը, գործազրկությունը և աղքատությունը։ Չլուծվեցին անվտանգության խնդիրները, բանակի քայքայումը շարունակվեց ավելի մեծ քայլերով, անգամ սահմանային դիրքեր չփորվեցին։

Բայց 6 ամսվա ընթացքում Ադրբեջանի բանակը կարողացավ հիմնականում վերականգնվել, թոթափել պատերազմական մզվածությունը և այժմ ի վիճակի է վերսկսել պատերազմի երկրորդ մասը։

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար։

#antinikol»,-գրել է քաղաքագետը։

 

Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց իրավիճակը կարգավորելու համար․ նա ժամանակ էր խնդրում Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար․ Ա․ Ենոքյան