Արթուր Եպիսկոպոսյանը (Մոնախ) հացադուլ է հայտարարել. փաստաբան

13:45 • 15.05.21

Սյունիքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ձերբակավել է Արթուր Եպիսկոպոսյան (Մոնախը), որը այսօր հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Զաքարյանը:

«Հացադուլ անելով՝ նա պահանջում է իրեն ազատ արձակել, քանի որ ձերբակալումը եղել է ապօրինի կերպով»,- ասաց Արա Զաքարյանը:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ձերբակալման որոշումը նրանց կողմից բողոքարկվել է:

Արթուր Եպիսկոպոսյանը (Մոնախ) հացադուլ է հայտարարել. փաստաբան