Իսրայելի Զինված ուժերը պատրաստ է ցանկացած սցենարի. պաշտպանության նախարար

23:49 • 15.05.21

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ որ եթե Գազայի հատվածում «գործող ահաբեկչական խմբավորումները» շարունակեն հրթիռակոծել Իսրայելը, պաշտպանության նախարարությունը կորոշի դադարեցնել պաղեստինցիներին հատկացվող օգնությունը, որը կոչված է մեղմացնելու տնտեսական ճգնաժամը:

Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, Գանցը հավելել է, որ Իսրայելի զինված ուժերը տեղակայված են և գործում են Արևմտյան ափում՝ Իսրայելի և Գազայի հատվածի միջև լարվածության ֆոնին:

Նախարարի խոսքով՝ Իսրայելը շահագրգռված չէ հակամարտության սրմամբ, սակայն պատրաստ է ցանկացած սցենարի:  

Իսրայելի Զինված ուժերը պատրաստ է ցանկացած սցենարի. պաշտպանության նախարար