Գազայի հատվածից ավելի քան 2000 հրթիռ է արձակվել Իսրայել

01:28 • 15.05.21

Իսրայելական բանակը հայտնում է, որ Գազայի հատվածից ավելի քան 2000 հրթիռ է արձակվել Իսրայել, գրում է RT-ն:

«Պատի պահապանների գործողության սկզբից ի վեր` 19: 00-ի դրությամբ, Գազայի հատվածից ավելի քան 2 հազար հրթիռ է արձակվել Իսրայել», - նշվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Գազայի հատվածում ընկել է շուրջ 350 հրթիռ, իսկ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով որսացել են շուրջ 1000 հրթիռ:

Ավելի վաղ իսրայելական ավիացիան հարվածներէր հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող բազմահարկ շենքին, որտեղ տեղակայված էր Համաս բանկի մասնաճյուղերից մեկը:

Գազայի հատվածից ավելի քան 2000 հրթիռ է արձակվել Իսրայել