ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ պատրաստ է Իսրայելի հետ զինադադար հաստատել
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Խալեդ Մաշաալը հայտարարել է, որ պաղեստինյան շարժումը պատրաստ է Իսրայելի հետ զինադադարի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Times of Israel-ին:
Սակայն, ըստ նրա, Իսրայելի ղեկավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել այս առաջարկին:
Ուրբաթ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումները ավելի քան 2000 հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության (ABM) համակարգը կարողացել է որսալ շուրջ 1000 հրթիռ:










