«Ձյունը նրանց քարշ է տվել 1000 մետր երկայնքով դեպի քարքարոտ տեղանք». Շվեյցարիայում ձյահյուսի հետևանքով 2 դահուկորդ է զոհվել

16:28 • 15.05.21

Շվեյցարիայի Գրաուբյունդեն կանտոնի Պիզե Ռուսեյնի լեռան վրա ձնահյուսի հետևանքով զոհվել է 2 դահուկորդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեք դահուկորդից բաղկացած խումբը ուրբաթ առավոտյան ձնահյուսի մեջ է ընկել Պիզե Ռուսեյնի տարածքում: Լեռան հարավ-արևմտյան լանջին ձյան շերտը բաժանվել է՝ ծածկելով երկու հոգու ու նրանց քարշ տալով 1000 մետր երկայնքով դեպի կտրուկ և քարքարոտ տեղանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկու տղամարդ ստացած ծանր վնասվածքներից տեղում մահացել են, 1-ը չի տուժել:

Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են ուղղաթիռներ և հատուկ վարժեցված շներ: Ձնահյուսի պատճառները կուսումնասիրեն դատախազությունը և Գրաուբյունդեն կանտոնի ոստիկանությունը:

 

«Ձյունը նրանց քարշ է տվել 1000 մետր երկայնքով դեպի քարքարոտ տեղանք». Շվեյցարիայում ձյահյուսի հետևանքով 2 դահուկորդ է զոհվել