Սյունիքում Opel Zafira-ն, մոտ 30 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր. shamshyan.com

10:13 • 16.05.21

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Կապանի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Ֆրոլովը իր վարած Opel Zafira  մակնիշի ավտոմեքենայով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 30 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ա. Ֆրոլովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 

 

Սյունիքում Opel Zafira-ն, մոտ 30 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր. shamshyan.com