Իսրայելական անօդաչուներն ավիահարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Գազայի հատվածում

18:59 • 16.05.21

Իսրայելական անօդաչուները կիրակի ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման զենքի երկու պահեստի ուղղությամբ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Բանակի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ պաղեստինցիները շարունակում են հրթիռակոծել հրեական քաղաքաները, ՀՕՊ համակարգի տագնապի ազդանշանները ներկա պահին հնչում են Բեեր-Շևա և Աշկելոն քաղաքներում և դրանց մերձակայքում, ինչպես նաև Գազայի հետ սահմանային շրջաններում:

Ըստ իսրայելական բանակի՝ զենքի պահեստը տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի սպայի տանը Գազայի կենտրոնական հատվածում: Նշվում է, որ անօդաչուն խոցել է ռազմածովային սպառազինման պահեստը, որը գտնվում է Գազայի հարավային հատվածում:

Իսրայելական անօդաչուներն ավիահարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Գազայի հատվածում