Իրանում նախագահության համար պայքարին միացել են դատական իշխանության ղեկավարն ու խորհրդարանի նախկին խոսնակը  

22:20 • 16.05.21

Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին իրենց թեկնածությունն են առաջադրել երկրում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, երկու պահպանողական գործիչները, որոնք սերտ կապեր ունեն երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հետ, համարվում են հաջողության հասնելու ամենահավանական թեկնածուները:

Նշվում է, որ գործող նախագահ Հասան Ռոհանին չի կարող երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 300 թեկնածու է դիմում ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար: Հեղափոխության պահապանների խորհուրդն այժմ պետք է հաստատի ընտրություններին մասնակցողների թեկնածությունները: Նրանց անունները կհայտարարվեն մայիսի 27-ին:

Ընտրությունները կայանալու են հունիսի 2-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ իր թեկնածություններ առաջադրել երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Իրանում նախագահության համար պայքարին միացել են դատական իշխանության ղեկավարն ու խորհրդարանի նախկին խոսնակը