«ՀԱՄԱՍ»-ը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ է արձակել Թել Ավիվի և իսրայելական Աշդոդ քաղաքի ուղղությամբ

03:01 • 16.05.21

Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թևը ներկայացնող «Իզեդդին Ալ-Քասսամի բրիգադներ» խմբավորումը հայտնել է իսրայելական Աշկդոդ և Թել Ավիվ քաղաքների ուղղությամբ տասնյակ նոր հրթիռներ արձակելու մասին, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք սկսում ենք հրթիռային ուժգին հարվածներ հասցնել Թել Ավիվի և վերջինի արվարձանների ուղղությամբ, ինչպես նաև՝ տասնյակ հրթիռներ արձակել Աշդոդ քաղաքի ուղղությամբ՝ ի պատասխան «Ալ-Ջալյա» մզկիթի՝ հրթիռային հարվածից քանդմանն ու խաղաղ բնակիչների զոհվելուն»,- ասված է խմբավորման հաղորդագրությունում:

Ավելի վաղ պաղեստինյան կողմը հայտնել էր Թել Ավիվի հրթիռակոծումը երկու ժամով՝ մինչեւ կեսգիշեր դադարեցնելու մասին:

Թել Ավիվում օդային տագնապի ազդանշան է միացված:

Իսրայելից դեպի Գազայի հատված և հակառակ ուղղությամբ փոխադարձ ինտենսիվ հրթիռակոծությունները չեն դադարում մայիսի 10-ից: Վերջին տվյալներով՝ իսրայելական կողմում կա առնվազն 10, պաղեստինյան կողմում՝ 146 զոհ:

 

 

«ՀԱՄԱՍ»-ը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ է արձակել Թել Ավիվի և իսրայելական Աշդոդ քաղաքի ուղղությամբ