Եգիպտոսը, որպես միջնորդ պետություն, փորձում է հասնել Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև ժամանակավոր, ապա՝ կրակի դադարեցման լիարժեք համաձայնության ձեռք բերմանը

03:26 • 16.05.21

Եգիպտոսը, որպես միջնորդ երկիր, փորձում է հասնել Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև նախ ժամանակավոր, ապա՝ կրակի համապարփակ դադարեցման համաձայնության հաստատմանը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կահիրեում ունեցած իր աղբյուրներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակի դադարեցման ենթադրվող համաձայնությունը պետք է ենթադրի բնակչության գործողությունների նկատմամբ վերահսկողություն, հոգևոր ազատության ապահովում Երուսաղեմում, պաղեստինցիներին պատկանող սեփականության բռնագրավումների, զանգվածային սպանությունների դադարեցում:

Պաղեստինյան ուժերը, ըստ աղբյուրի, կոչ են անում ճնշում գործադրել Իսրայելի նկատմամբ, որպեսզի վերջինը վերացնի ռազմական էսկալացիայի հանգեցրած պատճառները՝ պաղեստինցի բնակիչների, Ալ-Աքսա մզկիթի վրա հարձակումները, հարգի պաղեստինցիների կրոնական ազատություններն ու դադարեցնի իսրայելական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում:

Իսրայելն իր հերթին պահանջում է, որպեսզի պաղեստինյան ուժերը դադարեցնեն Թել Ավիվի և իսրայելական այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռային հարվածները՝ դա դիրտակելով կրակի հուսալի դադարեցման երաշխիք:

Եգիպտոսը, որպես միջնորդ պետություն, փորձում է հասնել Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև ժամանակավոր, ապա՝ կրակի դադարեցման լիարժեք համաձայնության ձեռք բերմանը