Իսրայելը վերջին 7 օրվա ընթացքում ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազայի հատվածին, կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ. Al Jazeera
Իսրայելի օդուժը Գազայի հատվածի ուղղությամբ 150 ավիահարված է հասցրել վերջին ժամերին, որից 60-ը՝ միայն Գազա քաղաքին, հաղորդում է Al Jazeera-ի՝ Գազայում աշխատող թղթակիցը:
«Վերջին ժամերին Իսրայելի բանակը վերջին 7 օրվա մեջ ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել»,- հայտնում է թղթակիցը:
Փրկարարները փլատակներից փորձում են ողջ մնացած մարդկանց դուրս բերել, եթե լինեն այդպիսիսք:
Գազայի առողջապագության նախարարը հայտնել է, որ բազմաթիվ պաղեստինցիներ են ավիահարվածներից հետո բուժօգնության դիմում հոսպիտալներ:










