Լոնդոնում Իսրայելի դեսպանատան դիմաց ի աջակցություն Պաղեստինի ակցիա իրականացնողների և ոստիկանների միջև բախում է գրանցվել. 9 ոստիկան վիրավորվել է, նույնքան ցուցարար՝ ձերբակալվել

04:55 • 16.05.21

Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ ի պաշտպանություն Պաղեստինի անցկացված ակցիայի ժամանակ 9 ոստիկան է վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ որոշ ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ պայթուցիկ նյութեր են նետել և ագրեսիվ վարքագիծ դրսևորել, ինչը իրավապահների կողմերից անթույլատրելի է համարվել: 

Բախումների հետևանքով 9 ցուցարար է ձերբակալվել հասարակական կարգը բռնություն գործադրելու միջոցով խաթարելու հատկանիշներով և 4 անձ կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու համար:

Օրվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ակցիաները խաղաղ են եղել, բայց ցուցարարները սկսել են ագրեսիվ դրսևորել իրենց Իսրայելի դեսպանատուն հասնելուն պես, որտեղ պաղեստինցիներին աջակցող և իսրայելցիներին վիրավորող կոչ ու հայտարարություններ են հնչել պաղեստինա-իսրայելական վերջին օրերի ակտիվացած հակամարտությամբ պայմանավորված:

 

 

Լոնդոնում Իսրայելի դեսպանատան դիմաց ի աջակցություն Պաղեստինի ակցիա իրականացնողների և ոստիկանների միջև բախում է գրանցվել. 9 ոստիկան վիրավորվել է, նույնքան ցուցարար՝ ձերբակալվել