Ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին․ Ռուբեն Մելիքյան

20:44 • 17.05.21

Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման ենթարկեց ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին»,– գրել է նա։ 

Tert.am–ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Խոսրով Հարությունյանը մասնակցում էր հավաքի։ «Հրավիրված էր հավաք՝ Հրանտ Բագրատյանի և մի շարք այլ հանրային քաղաքական գործիչների կողմից, որտեղից նրան բերման են ենթարկել: Ականատեսների վկայությամբ եղել է շատ կոշտ ոստիկանական միջամտություն և դա, ըստ ականատեսների, եղել է սադրանքի արդյունք»,– ասաց նա։

 

 

Ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին․ Ռուբեն Մելիքյան