Հարավաֆրիկյան Հանրապետությունում քննարկում են կնոջ՝ մի քանի ամուսին ունենալու հարցը
Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունն ամուսնության ինստիտուտի բարեփոխումների օրինագիծ է հրապարակել, որը կնոջն իրավունք է տալիս միաժամանակ մի քանի ամուսին ունենալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի ռադիոկայանին:
Փաստաթուղթը, որը նախապատրաստել է Ներքին գործերի նախարարությունը, կոչված է ՀԱՀ-ում սոցիալական հավասարություն ապահովել կանանց և տղամարդկանց միջև, քանի որ առկա օրենսդրությունը տղամարդկանց թույլ է տալիս միաժամանակ մի քանի կին ունենալ: Աղբյուրը նշում է, որ երկրի նախկին նախագահ Ջեյկոբ Զուման օրինական հիմունքներով 4 կին ունի:
«Մի քանի ամուսին ունենալու կանանց իրավունքն օրինականացնելու մասին որոշումն ընդունվել է գենդերային հավասարության մասին հարցի մանրակրկիտ քննարկման արդյունքում»,- ասվում է երկրի ՆԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի վերջ:










