Ավերված քաղաքներ և հարյուրավոր զոհեր․ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքները՝ BBC-ի ռեպորտաժում (տեսանյութ)
Բրիտանական BBC լրատվականն անդրադարձ է կատարել Գազայի կողմից Իսրայելի ուղղությամբ իրականացված ռմբակոծությանը, իսրայելական բանակի կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով փլուզումներին ու խաղաղ բնակիչների մահվանը։
Իսրայելի ռազմական ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին շաբաթվա ընթացքում ռումբերն ընկնում են քաղաքների և գյուղերի վրա, իսկ Գազայի պաշտոնյաները նշել են, որ Իսրայելի կողմից իրականացվող ավիահարվածները հակամարտության պատմության ընթացքում ամենամահացու հարձակումներն են։
BBC-ի ներկայացրած ռեպորտաժում իսրայելցի մի կին պատմում է, որ լողանալիս ռումբն ընկել է իրենց տան վրա, իսկ Գազայում փրկարարները դեռևս փորձում են փլատակների տակից մարմիններ հանել։
«Իմ եղբոր 4 երեխաներն իրենց մոր հետ սպանվել են»,- տեսանյութում ասում է մի պաղեստինցի։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:










